25 03 2020

Իմ հորդորով Խոր Վրապ գյուղի բնակիչները հիմա ճանապարհ չեն փակում․ Նաիրա Զոհրաբյան



Ես ուզում ես խոսել մարդու իրավունքների մասին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված հատուկ նիստում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ գալուց առաջ ինձ զանգահարեցին Խոր-Վիրապի հարակից գյուղերի բնակիչները, իմ հորդորով իրենք հիմա ճանապարհ չեն փակում: Այդ Varks.am-ի գործունեությունը պետք է հասկանանք, թե ինչքանով է տեղավորվում մեր օրենսդրության մեջ, որ քերթում են մարդկանց: 80 տոկոսին արդեն գցել են սև ցուցակները: Հորդորել եմ չփակել ճանապարհները, իմ հորդորով չեն փակել, այն հույսով, որ այս հարցերին, որոնց հիմա մենք անդրադառնում ենք կարձագանքի Կառավարությունը: Եթե ոչ, իմացեք որևէ կերպ հնարավոր չի լինելու կանգնեցնել մարդկանց»,- ասաց Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ