05 08 2024

Եվ դարձյալ՝ կրակոցներ երկրով մեկ

Եվ դարձյալ՝ կրակոցներ երկրով մեկ

 

Օգոստոսի 4-ի երեկոյան Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել և ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` 33-ամյա Վ.Բ-ին կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են շտապել իրավապահները ու պարզել են, որ օգոստոսի 4-ին Փոքր Վեդիի Հովհաննիսյան փողոցի գործող գարեջրատանը ծննդյան տարեդարձ է եղել, որտեղ մի խումբ երիտասարդներ վիճել են, որի ընթացքում Ա.Կ-ն օդամղիչ ատրճանակով կրակել է Վ.Բ-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով Վ.Բ-ն «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ դիմել է «Էրեբունի» հիվանդանոց։

Իրավապահները փնտրում են կատարողին։

Նշենք, որ կրակոցները հանրապետության տարբեր շրջաններում ամենօրյա են դարձել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ