Իսկապես չեմ հասկանում թե ինչ պատահեց, որ Արցախում կորցրեցին վտանգի ժամանակ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ընտրությունների անցկացման պատասխանատվությունը միայն Բակո Սահակյանի վրա չէ, Արցախի Ազգային ժողովը գոնե մի անգամ պետք է համարձակվի ինքնուրույն որոշում կայացնի, նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հայտարարել, որ հրաժարվում են մասնակցել ընտրություններին։
Ձեր իշխանատենչության համար ամբողջ ազգը չպիտի պատասխան տա։ Հետաձգեք ընտրությունները ու հայտարարեք արտակարգ դրություն։ Ամբողջ ներուժը պետք է ուղղել կանխարգելիչ քայլերին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը