24 03 2020

Լիտվայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել դեսպանության հետ

Լիտվայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել դեսպանության հետ

ՀՀ այն քաղաքացիներին, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, կարող են կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ՝ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու հանար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանատունը:

«Լիտվայի Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: Վերոնշյալ օտարերկրացիները, ինչպես նաև նրանք, որոնց վերաբերյալ ընդունվել է վերադարձի որոշում, սակայն կամավոր երկիրը լքելու ժամկետը լրացել է կարանտինի ընթացքում, կարանտինի ընթացքում կարող են շարունակել մնալ Լիտվայի Հանրապետության տարածքում: Այնուամենայնիվ, նրանցից կպահանջվի լքել երկիրը Լիտվայի Հանրապետությունում հաստատված կարանտինի ավարտից հետո սահմանված ողջամիտ ժամկետում (ժամկետների վերաբերյալ Լիտվայի միգրացիոն ծառայությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը տեղեկացնում է, որ կարանտինից հետո օտարերկրացիների մեկնումն ապահովելու համար Միգրացիայի վարչությունը խնդրում է այն անձանց, որոնց` Լիտվայում օրինական կեցության ժամկետը լրացել է ( կամ լրանալու է) հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով ի վիճակի չեն (չեն կարողանում) ժամանակին լքել Լիտվան, այդ մասին տեղեկացնեն Միգրացիայի վարչությանը հետևյալ էլ.փոստով` [email protected]:

«Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակին կցել այս աղյուսակը. «Տեղեկությունը պետք է ներկայացվի այն ծանուցման հետ, որ օտարերկրացին չի կարողացել (չի կարող) լքել երկրի տարածքը կարանտինի պատճառով»: Աղյուսակի մեկնաբանությունների բաժնում լիտվական կողմը խնդրում է նշել, թե ինչ գործողություններ է կատարել օտարերկրացին իր բնակության երկիր վերադառնալու համար: Լիտվայի միգրացիոն ծառայությունը խնդրում է նաև երկրում գտնվելու ողջ ընթացքում ձեռք բերել առողջության ապահովագրություն»,-տեղեկացնում է դեսպանատունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ