Հայազգի մարզիկ, 1976 թվականին Երևանյան լճում տրոլեյբուսի խորտակման ժամանակ 20 հոգու կյանք փրկած Շավարշ Կարապետյանը ստանձնել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավարի խորհրդականի պաշտոնը, գրում է interfax.ru կայքը։
«Շավարշ Կարապետյանը հասարակական հիմունքներով նշանակվել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավարի խորհրդական: Նրա առջև դրված խնդիրներից է լինելու տարածաշրջանում սպորտի և ֆիզիկական կրթության զարգացումը»,– հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Կարապետյանը Բաշկորտոստանում կապրի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը