Պետք է ամենավերջին տխմարը լինել, որպեսզի պատերազմող երկրում, որը ևս 10 տարի կպատերազմի, ընտրել մի մարդու (Վլադիմիր Զելենսկիին-խմբ.), որն ասում է, որ «պատերազմ չի սիրում, բայց այն կավարտի»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի հասարակական հիմունքներով նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Նա այնքան ոչ պրոֆեսիոնալ ու հիմար է, որ չի հասկանում, որ պատերազմը չի կարելի միակողմանի ավարտել:
Պատերազմը կարող է ավարտվել, երբ ինչ- որ մեկը պարտվի կամ հաղթի, այլտարբերակ չկա»,- նշել է Արեստովիչը:
Հիշեցնենք, որ Արեստովիչը հրաժարական է տվել այս տարվա հունվարի 19-ին։
Մանրամասն՝ համացանցում հայտնված տեսանյութում։ Տեսանյութի հրապարակման հստակ ամսաթիվը հնարավոր չեղավ պարզել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը