Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հերթական առաջարկս կորոնավիրուսի դեմ պայքարում
Ստացվեց այնպես, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանն առաջամարտիկ դարձավ՝ ցուցաբերելով ճգնաժամային կառավարման բավականին բարձր արդյունավետություն:
Համաճարակի տեմպերը այդ երկորւմ սկսել են նվազել և Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել մյուս երկրներին վարակի դեմ պայքարում:
Չինական օգնության ձեռքը արդեն հասել է Իտալիա, Իրան, Սերբիա և այս աշխարհագրությունն ընդլայնվում է:
Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ Հայաստանի ԱԳՆ-ին առաջարկում եմ դիմել Չինաստանին մեր երկրին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Վստահ եմ, որ հայ-չինական բարեկամության կապերն այնքան ամուր են, որ այդ խնդրանքին արագ կերպով ընթացք կտրվի:
Ակնկալվող աջակցության փաթեթը կարող է ներառել հետևյալ ուղղությունները՝
1. Կազմակերպչական-մեթոդական օգնություն
2. Բուժ. անձնակազմի վերապատրաստումներ և փորձի փոխանակում
3. Նյութատեխնիկական աջակցություն
Աջակցույթուն խնդրելը ամոթ չէ, հատկապես, երբ կա բարեկամ երկիր, որն ունի անհրաժեշտ փորձն ու հնարավորությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը