18 03 2020

Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի մարտի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 150 հոդված, որոնցից 62-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 87-ը՝ չեզոք։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Վերլուծություններում նշվում է, որ Տարոն Մարգարյանից հետո Հայկ Մարությանն ընտրվել է հեղափոխական էյֆորիայի շնորհիվ։

Նույն թեմայով մեկ այլ վերլուծության մեջ ասված է. «Ավագանու ընտրություններում թեպետ «Իմ քայլը» կուսակցության ցուցակը գլխավորում էր ներկա քաղաքապետ Հայկ Մարությանը, ժողովուրդը գնում էր ընտրելու ոչ թե ներկայացվող ավագանու կազմին կամ դրա առաջին համարին, այլև Նիկոլ Փաշինյանին, որը թևերը քշտած մտավ ընտրապայքարի մեջ՝ վերահաստատելով, որ ընտրությունն իր և այլոց միջև է»:

Ըստ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի, ունենք իրավիճակ, երբ իրականություն չի դառնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի տված հերթական խոստումը:

Նա պարզաբանել է, որ քաղաքապետը շատ հստակ հայտարարել էր, որ մինչև փետրվարի վերջ պետք է հայտարարվի հարյուր ավտոբուսների գնման մրցույթ: «Դա այնքանով է հրատապ, որ տրանսպորտային խնդիրը, բացի նրանից, որ լուրջ վիճակում է, նաև մաշված շարժակազմն անընդհատ դուրս է գալիս և խնդիրը ավելի է սրվում»,- հավելել է Խաժակյանը։

Բազմաթիվ քննադատություններ հնչեցին այս օրերին, երբ պարզվեց, որ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել։ Ըստ տարբեր կարծիքների, երբ երկրում օրհասական իրավիճակ է, քաղաքապետը չպետք է մեկնի արձակուրդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ