Թարմ կադրը և խակ կադրը տարբեր բաներ են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով իշխանությունների՝ գործադիրում և խորհրդարանում ունեցած կադրերին:
«Երիտասարդացումը լավ է, բայց այդ երիտասարդներն ովքե՞ր են, մեզ պետք են այնպիսի երիտասարդներ, որոնք քաղաքական ուղի են անցել: Քաղաքական ուղի չի նշանակում Գյումրուց Երևան ոտքով քայլել. դա քաղաքական ուղի չէ, դա մայրուղի: Եվ երիտասարդ քաղաքական գործիչներ պետք է համակարգը, ընդդիմությունը կարողանար իր միջից ծնել, իսկ այս կադրերը նույնիսկ ընդդիմություն չեն եղել, չեն հասցրել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը