««Այո»-ի քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով: Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը: Նպատակն է հանրութանը ներկայացնել այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար: Գործադիրի այն անդամներն, ովքեր կմեկնեն արձակուրդ կմասնակցեն քարոզարշավի: Ես գտնվում եմ արձակուրդում: Վարչապետը նույնպես մասնակցելու է քարոզարշավին, անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում», - փետրվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը