Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,- նշել է Նաղդալյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը