19 02 2020

Արմեն Սարգսյանը ստացել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելու առաջարկությունը

Արմեն Սարգսյանը ստացել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելու առաջարկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Տեղեկությունը հաստատել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահն այն ստորագրելու համար ունի եռօրյա ժամկետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել.

«Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ