Նոյեմբերի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել զորամասերի սպայական անձնակազմի հետ։
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՌՈ պետը հորդորել է զորամասերում խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին և ջանք չխնայել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ դրանք պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է նաև ՌՈ Արարատի և Վայքի տարածքային բաժիններում:
Անցկացված խորհրդակցությունների ընթացքում Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարություններ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մասնավորապես՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավվման, սպասարկվող զորամասերում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները կանխարգելելու, արատավոր բարքերը վերացնելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը