Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։
«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,- նշել է ԿԸՀ քարտուղարը։
Հիշեցնենք, որ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին տեղեկացրել էր «Իրավական ուղի» հկ ղեկավար Ռուբեն Մելիքյանը և իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը