ՀՅԴ կողմից առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:
Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ Մարտունու շրջանի Աշան գյուղում:
1975-1985թթ. սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում:
1985—1992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում՝ պատմություն եւ իրավագիտություն մասնագիտությամբ:
1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:
1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ:
1991-1995թթ.՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:
1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն: 2000-2005թթ. ՝ Աշանի համայնքի ղեկավար:
1989 թ—ից ՀՅԴ կուսակցության անդամ է: 2007 թ—ից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:
2015թ. մայիսի 3—ին խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիս — 2017թ. մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար: ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը