11 02 2020

Այո եմ ասում Նոր Հայաստանին․ Փաշինյանի «ձոնը»՝ հանրաքվեին

Այո եմ ասում Նոր Հայաստանին․ Փաշինյանի «ձոնը»՝ հանրաքվեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել։ Ֆեյսբուքյան էջում նա գրում է․

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝

Իր վաղվա օրվան ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո,

Ոչ մի հրոսակ որ չխուսափի,

Հանցանքին արժան պատասխան տալու

Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում,

Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,

Երկար տարիներ դավերով բազում,

Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

Այո եմ ասում Նոր Հայաստանին,

Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:

Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,

Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,

Իր ապագային ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ