06 02 2020

Կարծում եք, որ ոստիկանությունն ինքնուրույն որոշում է բերման ենթարկե՞լ․ ԱԱԾ նախկին տնօրեն



«Բազմիցս վարչապետը հրապարակայնորեն տվել է մեզ այնպիսի հանձնարարություններ, որոնք կատարման ենթակա չեն․․․ Օրինակ՝ կառավարության նիստին վարչապետն ասում է․ «Հանձնարարում եմ ԱԱԾ-ին ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները։ Հանձնարարում եմ ԱԱԾ-ին տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում, չգիտեմ ինչ։ Ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ։

Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան ըհորինված ինչ-որ կերպարնհեր, որ իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում»,- խմբագիրների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Վերջին իրադարձությունները նայելով և վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը, անլրջացնում են։ Հասկանո՞ւմ եք, մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս, ծիծաղում է, հարցազրույց է տալիս և անթույլատրելի արտահայտություն է անում։

Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել։ Եթե նպատակն է մարդիկանց վախեցնել, լռեցնել, ես ավելի լավ առաջարկ ունեմ գործողությունների։ Խորհրդային Միության տարիներին ասում էին՝ 15 սուտկա տվեցին։ Ով իրեն խելոք չէր պահում, բռնում-տանում էին, 15 սուտկա նստեցնում։ Թող օրենք ընդունեն, ով դեմ է խոսում կամ «խելոք չի պահում», դաստիարակչական նկատառումներով տաննեն 15 սուտկա նստեցնեն։ Գոնե կասենք՝ օրենք են ընդունել։ Մարդը սաղ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, հասնում է տուն, թևերը ոլորում են, ինչպես ահաբեկչին, բերում են ոստիկանություն ու կես ժամ հետո բաց են թողնում։ Դա նորմա՞լ է, իհարկե՝ նորմալ չէ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում, անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որոնք դեմ են հեղափոխությանը։ Դուք կարծում եք, որ ոստիկանությունն ինքնուրույն որոշում է, որ գնան սրան-նրան բերման ենթարկե՞ն՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին։ Իհարկե ոչ։ Կամ վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ սատանայի հետ որոշ շրջանակների կապը պարզաբանելու»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ