05 02 2020

Նախագծերը հակասահմանադրական են, սա քաղաքական որոշում է․ Մարուքյան

Նախագծերը հակասահմանադրական են, սա քաղաքական որոշում է․ Մարուքյան

ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ  ԱԺ խորհրդի նիստում իրենք դեմ ենք քվեարկել բոլոր նախագծերին, արտահերթ նիստ հրավիրելուն, այդ թվում՝ ԲՀԿ-ն ևս, և նիստը հատուկ ռեժիմով անցկացնելուն:

«Բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է դրանց իրավականությանն ու սահմանադրականությանը, դրա մասին դեմ կխոսենք: Ամեն դեպքում հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց ՀՀ պարտավորությունները ստուգելու, առերեւույթ հակասահմանադրական նախագծեր են շրջանառված: Դրան բացատրություն տրվեց, որ սա քաղաքական որոշում է։

Ես նկատեցի, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաշինքի իրավաբան մասնագետ պատգամավորները: Կամ նրանք նպատակային չեն ստորագրել, բայց վերջում պետք է քվեարկեն ի վերջո, կամ ինչ-որ միտում կա»:

Մարուքյանը բացառեց իրենց կողմ քվեարկելը նախագծին։

«Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու»,-նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ