04 02 2020

Դատական նիստի ժամանակ ակնհայտ հնչել է սպառնալիք, ավելին՝ դատական նիստից հետո այդ սպառնալիքը վերարտադրվել է. Արամ Օրբելյան



«Ճի՞շտ եմ հասկանում, որ դատարանը պլանավորել է բոլորի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը մեկ խմբով դիտարկել և խմբային պատասխանատվության կամ ոչ պատասխանատվության, անհատական պատասխանատվության, բայց խմբով քննելու ընթացակարգով»,- դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ դիմելով դատավորին:

Պաշտպանը նշեց, որ նախորդ երկու դատական նիստերին ներա չի գտնվել իր անվտանգության ապահովելու անհրաժեշտությունից ելնելով. «Դատական նիստի ժամանակ ակնհայտ հնչել է սպառնալիք, ավելին՝ դատական նիստից հետո այդ սպառնալիքը վերարտադրվել է, այդ սպառնալիքին ավելացվել է մեկ այլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հավելյալ տեքստը»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ