31 01 2020

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Տիգրան Հակոբյանի հայտարարություններին

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Տիգրան Հակոբյանի հայտարարություններին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հանրային մուլտիպլեքսից օտարերկրյա հեռուստաալիքները բացառելու անհրաժեշտության մասին հայտարարությունը` նշելով, որ ռուսական հեռուստաալիքների «ազգային անվտանգությանը սպառնալիք հասցնելու» մասին կարծիքը անհեթեթություն է:

«Ուշադրություն ենք դարձրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի համառորեն բռնած այն դիրքին, , որ արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում, որոնց մեջ նա ընդգրկում է նաև ռուսականները, սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար», - ասվում է դեսպանատան Facebook-յան էջում: .

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ «իրենք զարմացած են Հակոբյանի մեկնաբանությունից այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը համաձայն է տվյալ մոտեցմանը»:

«Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ բավական վաղուց կայացած միակ զրույցի ժամանակ Հակոբյանի հնչեցրած միտքը, թե ուզում են ստեղծել «նվազագույն սոցիալական փաթեթ»` առանց արտասահմանյան հեռարձակողների, ընդունվել է ի գիտություն։ Ընդ որում` դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների մշտական հեռուստադիտողներն են»,–նշված է հայտարարության մեջ։

Դիվանագիտական առաքելությունից ընդգծում են, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության` երկու երկրների ռազմավարական, դաշնակցային, եղբայրական բնույթի մասին հարաբերությունների ֆոնին, ռուսական հեռուստաալիքներն «ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող» հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ