News.am-ը գրում է․ «Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:
Նշենք, որ ՊՎԾ-ի հաշվետվությունում նշված էր, որ Պաշտպանության նախարարությունում իրականացնում է վառելանյութի ձեռքբերման, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաեւ շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն:
Նշենք, որ ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ նախարարության գնումները: Խոսքը վերաբերում է զինվորական եւ ծառայողական բնութագրերով կոշիկների եւ կիսաճտքավոր կոշիկների գնման գործընթացներին:
Սեդա Աղբալյանը ասաց, որ ընթացքի մեջ է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրությունը։ ՊՆ-ում ՊՎԾ-ն ստուգումները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը