Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Եղոյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի փետրվարի 4-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը