«Փորձեք համեմատել Նիկոլ Փաշինյանի Կապանի ելույթը և երեկվա Սաթիկ Սեյրանյանի հարցազրույցը Հրայր Թովմասյանի հետ: Հասրակությունը թող դնի, նայի ու հասկանա, որ մի կողմում գտնվում է բավականին անհասկանալի վարքագծով մարդ, որի համար օրենք, սահմանադրություն գոյություն չունի, որը ադեկվատ չի, մարդկանց մեղադրում է ամեն ինչի մեջ՝ առանց դրա իրավունքը ունենալու, որը հերիք չի ապօրինի կերպով յուրացրել է գործադիր ու օրենսդիր իշխանությունը, հիմա էլ ուզում է դատականը իշխանությունը յուրացնի: Մյուս կողմից հավասարակշռված, բացառապես օրենքի ու սահմանադրության լեզվով խոսացող, հավասարակշիռ, հայրենասեր, դրեք համեմատեք և պատկերացրեք, որ այս մեկը, որն հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում ուզում է իշխանությունից զրկել դատական իշխանության ղեկավարին, որը գործադիրից ավելի բարձր է իր գործունեությամբ ու իրավասություններով»,- հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը