«Նիկոլ Փաշինյանը մտածում է՝ եթե ես այսքան ծիծաղելի եմ դարձել համացանցի լայն սեգմենտի համար, այն սեգմենտի համար, որ մեծամասամբ ինձ աստվածացնում էր մեկուկես տարի առաջ, իմ իշխանությանը մնացել է հաշված օրեր, որպեսզի ռիսկը ես թեթևացնեմ ես պետք է համացանցի այդ սեգմենտի համար շոու անեմ, որ ես դեռ ուժեղ եմ, ես կարող եմ ուժ գործադրել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Նրա խոսքով Նիկոլ Փաշինյնաը սրբորեն հավատում է, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ունի 24 ժամ տևողությամբ հիշողություն․ «Ժողովուրդն, ըստ Փաշինյանի, և ի զօրու չէ հիշել, որ այսօր եթե մեզ ասֆալտին ծեփելով բերման են ենթարկում, բառացիորեն մի քանի օր առաջ պատանդ վերցրած մարդուն ոտսիկանության պետի ԺՊ-ի մեքենայով ուղեկցում էին և բանակցություններ էին վարում»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը