28 01 2020

Լարիսա Մինասյանի՝ վարչապետի «վզին դնելուց» հետո տեղի ունեցան էս դեպքերը․ Նարեկ Մալյան



«Ես տեղեկություն եմ ունեցել, որ Լարիսա Մինասյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել է, որ նույնիսկ ապօրինի մեթոդներով արգելեն մեր գործունեությունը, որ իրենք իրենց ադրբեջանասիրական, տրանսվիստիտամարմնավաճառասիրական գործունեությունն անարգել իրականացնեն։ Սա ես դիտարկում եմ որպես կրկեսի մի մաս։ Այնքան անլուրջ էր իմ վերաբերմունքը, որ ես ասացի անուն չունեմ, երբ հարցրին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ բերման ենթարկվելուց 3 ժամ անց ազատ արձակվելուց հետո։Նարեկ Մալյանին բերման են ենթարկել զենք ունենալու կասկածանքով, սակայն ոչինչ չհայտնաբերելով՝ բաց են թողել։ Ուշագրավ է, սակայն, որ դա արվել է ասֆալտին փռելով։

«Իմ կազմակերպության մուտքի դիմաց հանդիպում ունեի, գնում էի այդ հանդիպմանը, մուտքի դիմացից ձերբակալեցին։ Տեղեկություններ ունեմ, որ երկար ժամանակ մշակել են այդ ամենը, բայց երեկվա Լարիսա Մինասյանի զանգից և կոշտ հրամայական եղանակով վարչապետի վզին դնելուց հետո արագ տեղի ունեցան էս դեպքերը։ Նույնիսկ հաշվի չառնվեց, որ սա բանակի օրն ա, ոչ աշխատանքային, տոն։ Սա իշխանության տեսանկյունից վերջին ջանքերն են իրավիճակը վերահսկողության տակ պահելու, սակայն կարող եմ ասել, որ այս մեթոդիկայով ոչնչի չեն հասնի։ Իմ հռետորաբանությունն ավելի կկոշտանա, վստահ եմ՝ տղաներինը նույնպես»,- ասաց Նարեկ Մալյանը։

Նշենք, որ բերման էին ենթարկվել նաև «Ադեկվատ» միաբանության մի քանի անդամներ։«Հիշեցնեմ, որ ծանր հանցագորխության մեջ մեղադրվող սորոսական խուլիգանախումբն առ այսօր ազատության մեջ է և անպատիժ, մեկ օր իսկ չի հայտնվել իմ իրավիճակում, իսկ նորմալ, սովորական քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց կարծիքն են արտահայտում, իրականացվում են այսպիսի մթոդներ։ Սա նշանակում է, որ ֆեյքերի ֆաբրիկաների հարձակումներն ակտուալությունը կորցրել են, ու ամեն ինչ տեղափոխվել է փողոց»,- ասաց Նարեկ Մալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ