24 01 2020

Նրանք դեմ էին ոչ թե թալանին, այլ դժգոհ էին, որ թալանողների դերում իրենք չեն․ Սևակ Հակոբյան



«Կարող է հանկարծ պարզվել, որ այդ երիտասարդն ունի հոգեկան խնդիրներ։ Իսկ եթե չունի, ուրեմն տրամաբանությունը հիշում է, որ սա հայտնի ֆեյք Դիանայի սցենարի մի կտորն է։ Նիկոլ Փաշինյանը կարող է սցենարի հեղինակին գնդակահարել էն զենքով, որը նա նվեր է թողել իրենից հետո»,- 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Yerevan.Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ռոբերտ Քոչարյաի աջակիցներից որոշներին ճանաչում եմ և տպավորությամբ, որ ստացել եմ, բավականին խելացի մարդիկ են, և էդ մարդիկ գիտեն, Որ Ռոբերտ Քոչարյանը պահվում է բանտում։ Ուրեմն գնում են գրասենյակ, որ ի՞նչ անեն։ Ողջամիտ տրամաբանությունը չի հուշում, թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը զենքով արշավեր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա»,- հավելել է նա։

«Կարող է մեկը մտնի ֆեյսբուքյան էջ ու գրի, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի՝ հայտնի 7-ի գործով մեղադրանքից ազատվելուն։ Եվ հիմա ո՞ւմ աջակիցն է նա։ Մեր հասարակությունը բավականին քաղաքականացված է և տեսնում է, թե ինչ է կատարվում ու հասկանում է ամեն բան»,- ասել է Սևակ Հակոբյանը։

Ինչ վերաբերում է երկրում կիրառվող բռնություններին, կայքի խմբագիրը հիշեցրել է, որ զինված հարձակումից երկու ժամ առաջ վարչապետը կառավարության նիստում հայտնում է, որ Հաայաստանը ժողովրդավարության առումով հարևաններից առաջ է անցել, այնինչ կարճ ժամանակ անց տեսնում ենք, որ պատանդներ ունենք․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է ծեփեք պատին, փռեք ասֆալտին, նվաստացրեք, ու երբ հրապարակում հնչում են կոչեր՝ ջարդելու Արցախի նախագահի գլուխը, արդյունքը սա կարող է լինել»։

Կառավարությունը, ըստ նրա, ունակ չէ եղած խնդիրներին լուծումներ գտնել և մեղքը գցում է բոլորի վրա․ «Հայաստանում այսօր կառավարում է թույնն ու ատելությունը, որը միակ ռեսուրսն է իշխանությունը պահելու։ Մենք հասել ենք այնտեղ, որ սթափվելու կոչը պետք է ոչ թե ներքևից անել, այլ ամենավերևի օղակից։ Բոլորը դուրս են եկել էյֆորիայից, իշխանությունը մնացել է 2018-ի տակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ