22 01 2020

Իշխող ուժը տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելը․ Արսեն Բաբայան

Իշխող ուժը տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելը․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է․

«Իշխող քաղաքական ուժը քիչ առաջ խորհրդարանում տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելը: Այդպիսով, քաղաքական իշխանությունը գործածելով օրենսդրական հնարք` խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը:

Հիշեցնեմ, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց, իսկ հանձնաժողովի կազմի ձևավորումը սոսկ տեխնիկական բնույթ ունեցող հարց է:

Քաղաքական իշխանությունը ցույց տվեց, որ չի հանդուրժում նաև ընդդիմության արդյունավետ աշխատանքի երաշխիքները:

Մեզ իրական հեղափոխություն է պետք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ