Այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծագած վեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց որոշ պատգամավորների նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցի մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ, սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները` պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից` զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,-ասաց Արարատ Միրզոյանը և կարգադրիչներին խնդրեց ապահովել դրա կատարումը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը