Եկել եմ աջակցելու պարոն Թավադյանին, խոսքի ազատությանը, խղճի ազատությանը, ազատ խոսքին: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական համակարգից, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ակնկալում եմ, որ մի օր և շատ շուտով կլինեն դատավորներ և դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա և կգիտակցի, որ սահմանադրականությունը, դատական համակարգի անկախությունը առաջնային կարևորագույն հարցեր են մեր պետության համար, որ պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ սահմանադրությանը, որպեսզի մենք ունենանք իրավական և ժողովրդավարական պետություն: Այսօր այն, ինչ կատարվում է մեր երկրում այս երկու տարվա ընթացքում, ոչ միայն մտահոգիչ է, այլ ուղիղ ճանապարհ է դեպի հին ժամանակներ, դեպի բռնատիրական ժամանակներ, դեպի 37 թիվ»:
Դատական համակարգի թերացումների հարցում, Էդուարդ Շարմազանովը մեղադրում է գործադիր իշխանությանը. «Գործադիր իշխանությունը կուլ է տալիս դա: 2017 թվականի իշխանազավթումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուղիղ ռեպրեսիաներ սկսեց բոլոր իր ընդդիամխոսների դեմ: Իսկ Թավադյանի դեմ այս գործն ուղղի ճնշում է խոսքի ազատության նկատմամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը