16 01 2020

Ի՞նչ են քննարկել Երևանի քաղաքապետարանում վարչապետի հետ

Ի՞նչ են քննարկել Երևանի քաղաքապետարանում վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում հանդիպեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանից հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, իսկ քաղաքապետարանի մոտ հավաքված և նրան դիմած քաղաքացիներից ներողություն խնդրելով և ասելով, որ շտապում է։

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ ընդհանուր աշխատանքային հանդիպում էր։

«Մենք ավելի շատ քննարկում էինք ոչ թե խնդիրները, այդ խնդիրների լուծման ճանապարհները, այլ արձանագրում էինք՝ ինչ խնդիրներ կան և գծում էինք դրանց լուծման ճանապարհները։ Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են, նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել։

2 ժամվա մեջ չէինք կարող բոլոր ոլորտներին անդրադառնալ, շինթույլտվությունների հարցերը կազմակերպչական հարցեր են, որոնք դանդաղել են ոչ թե նրա համար, որ դանդաղ ենք աշխատում, այլ որովհետև քանակն է մեծացել։ Մենք շինթույլտվությունների համար աննախադեպ քանակի դիմումներ ունենք։ Մենք կոնկրետ քաղաքականություն ունենք, որ շինթույլտվությունները պետք է համապատասխանեն բոլոր նորմերին և դրա համար ժամանակ է պետք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ