15 01 2020

ՀՀ-ում առաջին հարցաքննված ղեկավարը եղել է ոչ թե Փաշինյանը, այլ Քոչարյանը․ Արման Սաղաթելյան

ՀՀ-ում առաջին հարցաքննված ղեկավարը եղել է ոչ թե Փաշինյանը, այլ Քոչարյանը․ Արման Սաղաթելյան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔԿ-ում հարցաքննության կանչվելու մասին գրառմանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից ու նշել, թե ինքը ՀՀ պատմության առաջին ղեկավարն է, որը կանչվել է հարցաքննության։ Արման Սաղաթելյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:

Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ