10 01 2020

Դա իրենց ներքին գործն է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Աբխազիայում լարված վիճակի մասին

Դա իրենց ներքին գործն է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Աբխազիայում լարված վիճակի մասին

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Աբխազիայում տիրող լարված իրավիճակի հարցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Իրադարձությունները գնահատում ենք որպես այդ երկրի ներքին գործ։ Հույս ունենք, որ Աբխազիայում իրավիճակը շուտափույթ կերպով կկարգավորվի՝ իրավական դաշտում, հետաքրքրված կողմերի ուղիղ, խաղաղ երկխոսության միջոցով», — ասվում է ՌԴ ԱԳՆ էջում։

Նախօրեին Սոխումիում ընդդիմության կողմնակիցները ներխուժել են դե ֆակտո նախագահի նստավայր՝ պահանջելով նրա հրաժարականը և նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ