Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թրամփը խոսեց: Մարդկային կորուստներ ԱՄՆ-ը չունի: Սա շատ լավ լուր է, որին առավոտից սպասում էի: Դեէսկալացիան շատ հավանական է: Թրամփը պատրաստ է սկսել բանակցությունները: Գնդակը Իրանի դաշտում է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրան-ԱՄՆ դիմակայության նոր փուլի մեկնարկից հետո ասուլիս էր տվել՝ նոր պատժամիջոցների մասին հայտարարելով։ Նա նշել էր, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով ամերիկացի չի զոհվել։ ԱՄՆ նախագահը նաև խաղաղության կոչ էր արել Իրանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը