«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երևան քաղաքին պարտադրված քաղաքապետի գլխի վերևում սև ամպեր են կուտակվում։Մեր թիմն ակնհայտ դավադրություն է տեսնում այստեղ, ոչ միայն Հայկ Մարությանն է մեղավոր, այլ` Երևանում տեղական ինքնակառավարման ողջ մարմինը` Ավագանին, որ չի իրականացրել իր վերահսկողական լիազորությունները։
Ցավալի է, բայց փաստ, որ Երևանի ավագանիում մի մասը հաչում, ոռնում կամ կլանչում է Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում, մյուս մասը փողոցային բամբասանքով են զբաղվում նիստերի ժամանակ, այսինքն, այս մարդիկ փորձում են մանիպուլյացիաների միջոցով կայանալ, ինքնահաստատվել և, փորձաշրջան են անցնում։
Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, չենք թույլատրելու մանիպուլյացիաների միջոցով կառավարել մեր քաղաքը, կառավարումը ձախողված է, սա նշանակում է, որ և' Ավագանին, և' Քաղաքապետը պետք է հրաժարական տան, արձակվեն, եթե ունեն ինքնասիրության նշույլ։Եղեք համարձակ և եկեք չթողնենք մանիպուլացնել երևանցուն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը