19 12 2019

Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենթ հայտնեց

Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենթ հայտնեց

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախագահ Թրամփի պաշտոնանկության քվեարկությանը՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով, կողմ է քվեարկել 230  կոնգրեսական, դեմ՝ 197, մեկ կոնգրեսական ձեռնպահ  է մնացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Թրամփին մեղադրում են լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտու մեջ։ Եթե դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը քվեարկի Թրամփի պաշտոնանկության օգտին, գործը կանցնի Սենատ: Թրամփին իշխանությունից զրկելու համար անհրաժեշտ է սենատորների 2/3-րդի համաձայնությունը, այժմ հանրապետականների մեծ մասը մտադիր չէ քվեարկել Թրամփի դեմ: 

Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում Թրամփի պաշտոնանկության հարցով քվեարկությունը տեղի կունենա հունվարի 7-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ