Ակնհայտ է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում, սա մեր պետության ամոթն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես էին եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, նրանք իշխանությանը կոչ էին արել վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1-ի» գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին: Վարդանյանը նշեց, որ նաև հույս էին հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը