12 12 2019

Քննիչ հանձնաժողովը բացատրություն կպահանջի՞ Նիկոլից․ Արթուր Թովմասյան

Քննիչ հանձնաժողովը բացատրություն կպահանջի՞ Նիկոլից․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը.«Տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Նիկոլ

Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլը իր իշխանությունը երկարաձգելու համար օգտագործում մանևրելու հնարավոր ամեն տարբերակ, ինքը շատ լավ է պատկերացնում, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր կարելի է ներդնել ու կիրառել։

Վերջին շրջանում մեր թավշյա ԱԺ-ում այս կամ այն արհեստական հայտարարություններն ու անբովանդակ հայտարարությունները փաստում են, որ գրեթե ամենուր ձախողումներ արձանագրած իշխանությունը փրկօղակներ է որոնում։

Նման արհեստական ու կեղծ օրակարգերից է նաև ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որի աշխատանքները ևս վեց ամիս երկարաձգելու հարցը նախօրեին հաստատեց խորհրդարանը: Ակնհայտ է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հակասական գործ է:

Մի կողմից՝ այդ պատերազմը վեր է հանել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ ու հարցեր, մյուս կողմից՝ այդ պատերազմում հայկական զինուժը լուծել է ոչ պակաս լրջագույն խնդիր ու հարց՝ վերականգնել է ռեգիոնալ ռազմաքաղաքական հավասարակշռությունը և փակուղի մտցրել Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը:

Փաստն այն է, որ սա քաղաքական ենթատեքստեր հետապնդող կառույց է, և իշխանությունների համար լրացուցիչ գործիք է՝ իրենց համար ռիսկային համարվող և անցանկալի անձանց ինչ-որ կերպ արհեստական շահարկման ու հանրային թիրախ դարձնելու նպատակով։

Ըստ էության, ներկայումս այդ հանձնաժողովի առաջ դրված է՝ հնարավոր տարբերակով, գոնե մի փոքր ճշմարտության տարրեր հայտնաբերել Նիկոլի կողմից ժամանակին իրականության հետ աղերսներ չունեցող հնարած միֆերի, և համապատասխան փաստեր հայթայթել վերաբերյալ: Նույնը 2016-ին ամբիոնից բղավում էր, որ «տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։

Ու պատահական չէ, որ այսօր այս թեզերի ու պնդումների մասին ոչ ոք չի հիշում, և համապատասխան տրամաբանական եզրահանգումներ չեն արվում*:

Նշեմ, որ այս ընթացքում քննիչ հանձնաժողով են հրավիրվել ապրիլյան պատերազմի հետ անմիջական կապ ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև պատերազմի մասնակիցներ, այդ թվում՝ շարքային զինվորներ։Ըստ վերոհիշյալ հանձնաժողովի, կազմվել է բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք կհրավիրվեն առաջիկա ամիսներին հարցեր տալու և պատասխան ստանալու:

????Հարց քննիչ հանձնաժողովին՝ արդյոք հանձնաժողովը հրավիրելու է Նիկոլին, որ բացատրություն տա, թե որտեղի՞ց ու ի՞նչ փաստերի հիման վրա է ժամանակին նման բարձրագոչ հայտարարություններ հնչեցրել։Ըստ էության, եթե Նիկոլը չկանչվեց քննիչ հանձնաժողով՝ բացատրություն տալու, ապա այդ մարմնի «ֆեյք» լինելը դառնում է բացահայտ ու պարզ ճշմարտություն։

*ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար, 2016-ին ՊՆ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը քանիցս հայտարարել է, որ այդ օրերին բանակում սպառազինության հետ կապված որևէ խնդիր չի եղել։

Հ.Գ. Այս կառույցն իր ստեղծման հենց առաջին օրվանից լծված է սպասարկելու օրվա իշխանություններին և իր համար գծված սահմաններից ոչ մի սանտիմետր դուրս չի գալիս, քանի որ նրա բուն ֆունկցիան կայանում է՝ ինչքան հնարավոր է՝ նսեմացնել Ապրիլյանի հետքերն ու արժեզրկել այդ պատերազմում իրենց լուման ներդրած պետական գործիչներին ու զորահրամանատարներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ