12 12 2019

Մարդիկ ասում են, թե դավադիր իշխանությունն ուզում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան. Փաշինյան



 «Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցեր վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,- դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ինչի մասին է, ում դեմ բռնության մասին է կոնվենցիան:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ հանձնաժողովի կարծիքը ստացել են,մեկ նախադասությամբ ասած, կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նա հստակեցրեց, որ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային՝ ավելի լայն ընտանիքի անդամների նկատմամբ բռնությունը կանխարգելումն է: «ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաներ որդեգրման վերաբերյալ կապ չունի»,- ասաց նա:

 Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ