Մեկ տարի առաջ դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 481 անձից քվեարկությանը մասնակցեց ընդամենը կեսը՝ 1 260 840 քաղաքացի: Նրանց ձայների 70, 42 տոկոսը ստացավ «Իմ քայլը» դաշինքը, որը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարան անցան նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ձայների 6,37 տոկոսով, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ձայների 8,26 տոկոսով։
Ընտրությունները, ըստ տեղական և միջազգային դիտորդ կազմակերպությունների, թափանցիկ էին և վայելում էին հանրության լայն շրջանակների վստահությունը:
Թեև Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ընտրություներ անցկացնել 2019-ի գարնանը, սակայն 2018թ․ սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետի ընտրությունից հետո որոշեցին չհապաղել, քանի որ մինչև գարուն կարող էին հանրության տրամադրությունները փոխվել։
Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները գրոհեցին Ազգային ժողովի վրա՝ փակելով շենքի ելումուտը։ Այնուհետև հայտարարվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Ընտրություններին թեև քաղաքացիների կեսը չմասնակցեցին, սակայն «Իմ քայլը» հաղթեց, քանի որ Փաշինյանն անձամբ էր մասնակցում ընտրություններին և հանդես էր գալիս ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին ելույթներով։ Ողջ ընտրական գործընթացը նա վերածես հակաքարոզչության բոլոր մյուս ուժերի հասցեին, բացի «Լուսավոր Հայաստան»-ից։
Ձևավորված նոր խորհրդարանն աչքի ընկավ հիմնականում երկար ու անպտուղ քննարկումներով։ Ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի ընտրության վրա պատգամավորները երկու օր ժամանակ էին ծախսում։ Կարճ ժամանակ անցա խորհրդարանն ապացուցեց, որ ոչնչով չի տարբերվում նախորդ խորհրդարանից․ այստեղ ևս երբեմն նիստեր չեն կայանում քվորումի բացակայության պատճառով, օրինագծերը քննարկվում են կիսադատարկ դահլիճներում, ընդունում են մեկ շնչով, հիմնական օրենք հեղինակողը կառավարությունն է, ամբիոնից հնչում են վիրավորական ելույթներ և այլն։ Եվ, ի վերջո, այս խորհրդարանը ևս ընդունեց և դեռ պատրաստվում է ընդունել մի շարք օրենքներ, որոնք հանրության բուռն հակազդեցությանն են արժանանում։
Այս ամենին զուգընթաց, Ազգային ժողովի պատգամավորները շռայլ վարձատրվել-պարգևատրվել են թե գումարով, թե գործուղումներով։ 2019 թ. 10 ամիսների ընթացքում 14 անգամ պարգևատրվել են, իսկ պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ:
Մինչ ընտրությունները, բազմիցս պնդում էր իշխանությունը, թե Հայաստանում ներդրումներ չեն լինի, քանի դեռ չունենք նոր, ժողովրդի վստահությունը վայելող Ազգային ժողով։ Նոր ազգային ժողովը կա արդեն մեկ տարի, այց ներդրումներ այդպես էլ չկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը