05 12 2019

Բաքուն Հայաստանին մեղադրում է խաղաղ գործընթացին հարված հասցնելու մեջ

Բաքուն Հայաստանին մեղադրում է խաղաղ գործընթացին հարված հասցնելու մեջ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 26-րդ նիստում անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացին։ Այս մասին գրում է Minval.az-ը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է․

«Երկու շաբաթ առաջ տեղի ունենած Նախարարների խորհրդի վերջին հանդիպումից հետո մենք կարողացել ենք հումանիտար ոլորտի որոշակի միջոցառումներ համաձայնեցնել և իրականացնել, ինչպես օրինակ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը։ Այդուհանդերձ, եթե քաղաքական գործընթացում առաջընթաց չլինի, ապա այդ քայլերը արդյունքներ չեն տա: Դրանք չեն կարող փոխարինել բանակցությունների գործընթացը։

Կարգավորման գործընթացը հիմնվում է աստիճանական մոտեցման վրա և որ այլընտրանք՝ այդ մոտեցմանը, չի կարող լինել:

Առաջին քայլը հակամարտության հետևանքների վերացումը պետք է լինի՝ Ղարաբաղից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը, հարկադրաբար տեղահանվածների վերադարձը»։

Ստատուս քվոն պետք է սահմանվի իրավական գործընթացի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության, այսինքն՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավահավասար մասնակցությամբ։

Կարգավորումը հնարավոր է միայն միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում: Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան լուծում չէ և երբեք չի տա ՀՀ ցանկացած քաղաքական արդյունքը: Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին՝ հիմնվելով տրամաբանական մոտեցման վրա»,- նշել է Մամեդյարովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ