News.am-ը գրում է․ «Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամներից ոչ ոք նախկինում երբեք չէր լսել «չուկ-չակ-չարակ-չակ» երգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան կողմից ՀՅԴ գործունեության համեմատությունը հեռացող գնացքի հետ։
«ԳՄ անդամներից որեւէ մեկը այդ երգը չէր լսել։ Տղաս գնացքին չուկ-չուկ է ասում, գուցե այդպիսի երգ է»,-ասաց նա։
Արթուր Խաչատրյանը այլ մեկնաբանություն չտվեց՝ շեշտելով, որ այդ մասին ԳՄ հայտարարություն կլինի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների ակցիային՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, ասել է․ «Գիտեք՝ չի կարող որեւէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարեւոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ եւ չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա։
Հեռացող գնացքի, մի հատ երգ կար չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը