04 12 2019

Չուկ-չակ-չարակ-չակ․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ին համեմատեց հեռացող գնացքի հետ

Չուկ-չակ-չարակ-չակ․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ին համեմատեց հեռացող գնացքի հետ

Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երեկ ՀՅդ-ական երիտասարդների ակցիայի մասին պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ թեմային անդրադարձել է, և ասել է, որ կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը, և ինքը քննարկվող հարցերի շուրջ անհրաժեշտ պարզաբանումներ է տվել։

«Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա։

Հեռացող գնացքի, մի հատ երգ կար չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ