27 11 2019

Փայլանը հրապարակել է Թուրքիայի նախագահի լուսանկարը Սորոսի հետ

Փայլանը հրապարակել է Թուրքիայի նախագահի լուսանկարը Սորոսի հետ

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր Ջորջ Սորոսի համատեղ լուսանկարը։

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում հրապարակել է Էրդողանի և Սորոսի՝ 2003թ․ Դավոսում արված լուսանկարը։

«Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, հիմա ինչո՞ւ հանցանք դարձավ»,- գրել է Փայլանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ