27 11 2019

Տպավորիչ փաթեթ ենք դիտարկել. Լավրովը՝ ՀԱԿՊ նիստի արդյունքների մասին

Տպավորիչ փաթեթ ենք դիտարկել. Լավրովը՝ ՀԱԿՊ նիստի արդյունքների մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ խորհրդի, ՊՆ խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները փաստաթղթերի տպավորիչ փաթեթ են դիտարկել: Այս մասին հայտնում է РИА Новости։

«Նիստը բավականին պատրաստված է անցել: Մենք կենտրոնացել ենք տարբեր ոլորտներում ՀԱՊԿ պոտենցիալի ամրապնդման խնդիրների վրա, դիտարկել ենք փաստաթղթերի փաթեթները, որոնք վաղը կներկայացվեն երկրների ղեկավարների ուշադրությանը: Քաղաքական բնույթի կարևոր փաստաթղթերից մեկը ես կանվանեի համատեղ հայտարարության փաթեթը՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին»,- նշել է Լավրովը:

ՀԱԿՊ անդամ երկրները մտադիր են ամրապնդել պաշտպանական ձեռնարկությունների միջև կապը։ ԱԳ նախարարները, ՊՆ-ները և անվտանգության խորհուրդների ղեկավարներն Բիշքեկում քննարկել են փաստաթղթերի փաթեթները, որոնք պետք է ստորագրվեն հինգշաբթի Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ