Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ արձակուրդում գտնվելուն և ասաց, որ այդ ժամանակահատավածում փոխքաղաքապետն էր փոխարինում Մարությանին։ Նա նշեց, որ քաղաքապետարանի կայքում ցույց է տևվում, որ մեկ օրվա մեջ քաղաքապետի երեք դերակատար է եղել և նշեց, որ իրավական տեսանկյունից խնդիրներ է տեսնում։ Նա ասաց, որ դատախազությունը պետք է պաշտոնեական լիազորություններն անցնելը 309 հոդվածով քրեական գործ հարուցի, ինչին Հայկ Մարությանը արձագանքեց. «Շնորհակալ եմ առնվազն ժպիտ պարգևելու համար, պարոն Խաժակյան։ Գնացինք առաջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը