25 11 2019

Հեղափոխությունը հիվանդության հետևանք է. Անդրանիկ Թևանյան

Հեղափոխությունը հիվանդության հետևանք է. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, վերածվում ամբոխի ու դառնում դատարկ պոպուլիստի գերի, ուրեմն կա հիվանդություն։ Հեղափոխությունը հիվանդության հետևանք է ու իր հերթին դառնում է նոր հիվանդությունների պատճառ։ Ոմանք պնդում են, որ ունենք հիվանդ հանրային միջավայր, բայց զարմանում, որ ունենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հիվանդ իշխանություն։ Ինչպիսին միջավայրն է, այնպիսին էլ առաջնորդն է։ Իր հերթին առաջնորդը ծնում կամ խորացնում է հիվանդությունը։ Ստանում ենք արատավոր շրջան։ Որպեսզի առողջ միջավայր ստեղծվի, անհրաժեշտ է առողջ առաջնորդություն։ Բայց քանի դեռ հիվանդ է միջավայրը, դժվար է առողջ առաջնորդություն ունենալ։ «Ի՞նչ անել» հավերժ արդիական հարցի պատասխանն այն է, որ պետք է ձևավորել կոնտրաստների դաշտ։ Աշխատել հետևողականորեն ու լինել սառնասիրտ։ Պոպուլիզմին ոչ թե պետք է հակադրել գերպոպուլիզմը, այլ ռացիոնալիզմը և նոր որակի առաջնորդությունը։ Անհրաժեշտության դեպքում պոպուլիստին կարելի է ջարդել իր իսկ տարածքում, բայց դա չպետք է լինի գործունեության ռազմավարություն, այլ զուտ մարտավարական հնարք։ Պոպուլիզմին գերպոպուլիզմ հակադրելը նույնն է ինչ հիմարությանը գերհիմարություն հակադրես։ Կարճաժամկետում պոպուլիզմն աշխատող գործիք է, բայց միջնաժամկետում ու առավելևս երկարաժամկետում՝ ոչ։ Կոնտրաստը պետք է երևա ամեն հարցում։ Սկսած խոսքի կուլտուրայից մինչև գիտելիքներ, հարաբերությունների ձևական կողմից մինչև քաղաքական իմիջ, անցած ճանապարհից մինչև ապագայի տեսլական»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ