21 11 2019

Մատվիենկոն ԼՂ կոնֆլիկտի կողմերին կոչ է արել զուսպ լինել

Մատվիենկոն ԼՂ կոնֆլիկտի կողմերին կոչ է արել զուսպ լինել

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ ԼՂ հակամարտության կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն՝ խնդրի կարգավորման արդյունավետ լուծում գտնելու համար: Այս մասին գրում է ТАСС-ը։

«Հիմա այդ տարածաշրջանում իրադրությունը խաղաղ է, սակայն մեզ մտահոգում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լուծում գտնելու բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել՝ փոխզիջումային լուծումներ գտնելու և առաջ գնալու համար, որովհետեւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում մարդիկ խաղաղություն եւ զարգանալու համար նորմալ կյանք են ցանկանում: Մենք ամեն ինչ կանենք, որ արդյունավետորեն կատարենք միջնորդի դերը»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ