Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ կողմից քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նախագծի ընդունմանը։
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը վաղուց պետք է իրականացվեր, այն արդեն ուշացած է։Տարբեր երկրներում օրենքը կա, խնդիր չեմ տեսնում, ես գտնում եմ, որ դա պետք է։ Ես ասում եմ՝ անհրաժեշտություն միշտ էլ եղել է, բայց, թե ինչու նախկինում չի եղել, չեմ կարող ասել, դրա մասին խոսակցություններ եղել են, բայց օրենք չի եղել։ Բայց ինչ արվում է՝ պետք է զգույշ արվի, որպեսզի անմեղ մարդուն հանկարծ չկարողանան որևէ բան անել, դա պետք է ուշադիր արվի, քանի որ ի վերջո մարդն է զբաղվելու օրենքով: Դրա համար օրենքը շատ ճշգրիտ պետք է ներկայացնի ամեն ինչ, որ դեպքում ինչ արվի»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը