«Ինձ համար առավել քան տարօրինակ է հարցի հետ կապված հապճեպությունը, ես չեմ հասկանում, թե որքանով է հասունացած այդ հարցը այդպես հապճեպության ռեժիմով քննարկելը։ Իսկ ինչ վերաբերում է ենթադրյալ հետևանքներին, առավել քան համոզված եմ, որ ՍԴ որևէ դատավոր չի կարող հարկադրանքով թոշակի ուղարկվել, և բոլոր գործընթացները պետք է առավելապես իրավական հարթության մեջ տեղի ունենան»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ օրինագծին։ Նա նաև անհասկանալի համարեց արդարադատության նախարարի պարզաբանումը, թե սա նպատակ ունի պարզելու դատավորների բարեվարքությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը