ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ։ Գումարը չկա։
Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն։ Իբր 800000000-ից ավել գումար փոխանցվել է 18 ամիս շարունակ, բայց փաստաթղթերում չկա։ Հավատու՞մ եք։
Վարչապետին տվածս այդ հարցից արդեն քրեական «հոտ» է գալիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը